Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 6-ամյա տղան տան բակում հոսանքահարվել և մահացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Արման Ս.-ն է, ով նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբշկական փորձաքննություն: