Հայերեն


Դովեղի դեպքերը․ 32 տարի անց

Հասարակություն

Թաթուլ Հակոբյանը Aniarc-ում գրում է․


Ես դպրոցական էի եւ այսօրվա պես հիշում եմ. գյուղ էին եկել Մոսկվայից ուղարկված մարդիկ, ովքեր մեր եւ հարեւան ադրբեջանական գյուղի միջեւ սահմանն էին ճշտում: Դա հավանաբար 1984 թվականի ուշ աշունն էր կամ 1985-ը: Մեր գյուղը` Դովեղը, գտնվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունում եւ սահմանակից է Քեմեռլի/Քամառլուին: Ադրբեջանական այս գյուղի հետ Դովեղն ունի շուրջ 13 կմ երկարությամբ սահման:

Խորհրդային Միության ներսում սահման ասվածը հարաբերական էր: Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ վարչական սահմաններ գոյություն ունեին, բայց այդ սահմանները անցնելիս՝ դու կարիք չունեիր անձնագիր ցույց տալ եւ ոչ էլ հսկիչ-անցագրային կետ կար: Վրացական կամ ադրբեջանական տառերը եւ գրությունները կարդալով միայն կհասկանայիր, որ Խորհրդային Հայաստանում չես:

Հիշում եմ` պապս էր պատմում, որ 1918-1920-ին` Առաջին հանրապետության շրջանում, Դովեղ-Քամառլու հատվածում, հայ-ադրբեջանական բախումներ են եղել: Ես ադրբեջանցիներին հիշում եմ շատ փոքր տարիքից: Պապիս ադրբեջանցի ծանոթներն էի գալիս մեր տուն: Հայրս եւս ուներ ադրբեջանցի ծանոթներ: Գրեթե ամեն օր Քամառլուի ադրբեջանցիները, հիմնականում` կանայք, իրենց ավանակներին մրգեր ու բանջարեղեն բարձած, մեր գյուղով անցնելով, հասնում էին Նոյեմբերյան քաղաքի շուկա, որտեղ վաճառում էին իրենց բերքը: Հետդարձի ժամանակ նրանք իրենց ավանակներին կապում էին մեր գյուղի զբոսայգու երկաթյա ցանկապատին, մտնում խանութ եւ գնումներ կատարում: Հիմնականում շաքար էին գնում մեծ քանակությամբ: Խորհրդային Ադրբեջանում հավանաբար շաքարի պակաս կար:

Մեր եւ ադրբեջանցիների հարաբերությունները միանշանակ չէին: Մի կողմից` մենք ապրում էինք միմյանց մեջ` այսօր գոյություն չունեցող Խորհրդային Միություն կոչվող երկրում, հետեւաբար` նույն պետության քաղաքացիներ էինք: Մենք ադրբեջանցիներին անվանում էինք թուրք: Հիմա էլ ենք անվանում թուրք: Մյուս կողմից, միշտ էլ մեր եւ ադրբեջանցիների միջեւ լարվածություն կար: Մեր գյուղին պատկանող շուրջ 1800 հեկտար անտառը իրականում օգտագործում էին ադրբեջանցիները: 1984-ի աշնանը մեր եւ ադրբեջանցիների հարաբերությունները չափազանց լարվեցին, անտառի պատկանելիության վեճի պատճառով գրանցվեցին բախումներ, որոնց ընթացքում մի քանի մարդ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Խորհրդային մամուլը որեւէ բառ չգրեց այդ բախումների մասին. ազգամիջյան խնդիրների մասին գրելը տաբու էր: Փոխարենը, այդ բախումների մասին հաղորդումներ պատրաստեցին «Ամերիկայի Ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանների հայկական ծառայությունները, որոնց հեռարձակումները գաղտնի կերպով ունկնդրողներ կային:

1984-ի աշնանը արձանագրված հայ-ադրբեջանական բախումներից տուժածներից մեկը Խորհրդային Հայաստանի վարչապետի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանն էր: Նա իր հուշերի գրքում, որը կրում է «Հողի ճակատագրով» խորագիրը, մանրամասն գրում է Դովեղ-Քամառլու բախումների մասին: Տեղացիները եւս հիշում եւ պատմում են այդ դեպքը:

Դովեղի անտառների չորս աղբյուրներից ադրբեջանցիները ջուր տանելու նպատակով ջրատար էին կառուցել։ Դա այնպիսի լարվածություն էր առաջ բերել, որ 1984թ. հոկտեմբերին Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը Մոսկվայում հանդիպել էր Ադրբեջանի առաջնորդ Քյամրան Բաղիրովի հետ եւ պայմանավորվել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրվի: Հայկական կողմից պատասխանատու էր նշանակվել Մովսիսյանը, ադրբեջանական կողմից` վարչապետի տեղակալ Ռասիզադեն:

Հարցը կարգավորելու նպատակով Մովսիսյանը եւ Ռասիզադեն հանդիպում են Իջեւանում, ապա Նոյեմբերյանով հասնում Դովեղի անտառներ: Նրանց ուղեկցում էին նաեւ տեղական այլ պաշտոնյաներ: «Մեքենան, որի մեջ ես եւ Ռասիզադեն էինք, կանգ առավ աղբյուրի մոտ, որտեղ ադրբեջանցիները եռանդով շարունակում էին շինարարական աշխատանքները։ Երբ մենք աղբյուրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական ոհմակ, զինված մահակներով, հարձակվեց մեզ վրա: Այնուհետեւ հայերիս առանձնացրին եւ մի քանի կիլոմետր քշելով (բառիս բուն իմաստով) բերեցին Քամառլու տանող ճանապարհի խաչմերուկը։ Եվ այստեղ մեր դեմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում մահակներով, եղաններով, կացիններով զինված մարդիկ էին… Սկսվեց մի խայտառակ իրարանցում, քաշկռտուք, վայնասուն: Ծեծկռտուքից անմասն չմնացի նաեւ ես` ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ: Ապա բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատար մեքենաների խցիկներում եւ բաց պատուհաններից քարերի, մահակների ու բռունցքների հարվածների տակ, բերեցին Քամառլու: Տարան ակումբ, բարձրացրին բեմ եւ հայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի` մինչեւ փաստաթուղթ չստորագրենք, որ այդ հողերն ադրբեջանական են։ Սեղանին դրեցին թուղթ ու գրիչ եւ կացին, ասելով, որ եթե չստորագրեմ, վիզս կտրելու են: Իրենց լեզվով ասացի, որ իրենցից չեմ վախենում եւ չեմ ստորագրելու»,-գրում է Վլադիմիր Մովսիսյանը իր հուշերում:

Դովեղի անտառում եւ Քամառլու գյուղում Մովսիսյանից բացի ծեծի են ենթարկվում նաեւ նրան ուղեկցող մյուս հայ պաշտոնյաները: Իրադրության հանդարտեցումից հետո Մովսիսյանին եւ նրան ուղեկցող մյուս հայերին բաց են թողնում: Այդ ընթացքում Դովեղում եւ ամբողջ Նոյեմբերյանում լուր է հասնում, որ «թուրքերը Մովսիսյանին ու մյուս հայերին սպանում են»: Գյուղացիները վերցնում են իրենց որսորդական զենքերը եւ շարժվում դեպի Քամառլու: Արյունալի թվացող բախումը հնարավոր է լինում կանխել:

«Երեւանում մի քանի օր հիվանդանոցում պառկելուց հետո եկա կենտկոմ եւ Կարեն Սերոբիչին (Դեմիրճյան) պատմեցի կատարվածի մասին։ Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց հետո նա շուռ եկավ եւ անձայն արտասվեց։ Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում»,-հիշում է Մովսիսյանը:

Այս միջադեպի արձագանքը հասնում է Մոսկվա: Խորհրդային Միության առաջնորդներից Եգոր Լիգաչովը Մովսիսյանին հրավիրում է Մոսկվա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով: Հայ-ադրբեջանական բախումից հետո Հայաստան է այցելում Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովը եւ կատարվածի համար ներողություն խնդրում:

Դովեղում արձանագրված միջադեպից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կատարվում է վարչական սահմանների հստակեցում Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի: Ընդունվում է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Հայաստանին են անցնում Դովեղի անտառները, արոտավայրեր Սիսիանում, Բարդի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին եւ այլ տարածքներ, ընդհանուր առմամբ` գրեթե 15 հազար հեկտար:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված