ՄԱԿ-ի առաքելությունը շուտով կրկին կմեկնի Արցախ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի առաքելությունը շուտով կրկին կմեկնի Արցախ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունը, ամփոփելով մեկօրյա այցն Արցախ, հայտարարել էր, որ իրենց տվյալներով՝ այնտեղ մնացել է 50-ից 1 հազար հայ։
Պաշտոնական Երևանը այցից հետո տարածված հաղորդագրությունը «խիստ կողմնակալ է» որակել՝ ընդգծելով, որ այն չի արտացոլում իրավիճակը գետնի վրա: