Հայերեն

14-ամյա աղջկա հետ պարբերաբար սեքսով է զբաղվել

Ամենաընթերցված

1in.am. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սենիկ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

25-ամյա Սենիկը «Նինվե» տաքսի ծառայության վարորդներից է: Նրան մեղադրանք էր առաջադրված 16 տարին չբոլորած՝ 2001 թվականի մայիսին ծնված աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սենիկը 2015 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Արմավիրի մարզի14-ամյա բնակչուհի Նառայի հետ (անունը փոխված է):

Սենիկն ու Նառան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:

2015 թվականի սեպտեմբերին Սենիկն ու Նառան պայմանավորվել ու հանդիպել են Արմավիրի դպրոցներից մեկի մոտ, որտեղ սովորել է Նառան: Սենիկը, տեսնելով աղջկան, հարցրել է նրա տարիքն ու իմացել է, որ նա14 տարեկան է: Նրանք զրուցել ու պայմանավորվել են մի քանի օր հետո նորից հանդիպել:

Պայմանավորված օրը, ըստ մեղադրանքի, Սենիկն իր «Օպել» մեքենայով գնացել է Արմավիրի զբոսայգու մոտ, հանդիպել է Նառային: Աղջիկը նստել է մեքենա, Սենիկը մեքենան վարել է դեպի Երևան:

Արմավիրի ապակե տարաների գործարանի մոտ Սենիկը կանգնեցրել է մեքենան, ստուգել է վառելիքի քանակը, ապա նստել է մեքենայի հետնամասում՝ Նառայի կողքին: Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Դրանից հետո Սենիկն իր մեքենայով Նառային տարել է Արմավիրի ավտոկայան, այնտեղից աղջկան ճանապարհել է նրա գյուղը:

Մի քանի օր անց դարձյալ նախնական պայմանավորվածությամբ Սենիկն ու Նառան մեքենայով գնացել են նույն վայրը ու սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ: Սենիկը կրկին Նառային ճանապարհել է ավտոկայանից:

Նույն օրը Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե ինքը Երևանում է, խնդրել է, որ հանդիպեն: Սենիկը գնացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, հանդիպել է Նառային և իմացել է, որ աղջիկը վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան:

Սենիկը մեքենայով Նառային տարել է Արմավիր ու ճանապարհել է տուն:

2016 թվականի մարտի 16-ին, ժամը 15-ի սահմաններում Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե նորից վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան: Գտնվում է ավտոկայանում:

Սենիկը գնացել է այնտեղ, հանդիպել է Նառային, նրան իր մեքենայով տարել է Արմավիր:

Ճանապարհին՝ «վթարված ինքնաթիռի հուշարձանի մոտ» Սենիկը մեքենան կանգնեցրել է, ու դարձյալ փոխադարձ համաձայնությամբ նրանք մեքենայի մեջ սեռական հարաբերություն են ունեցել: Սենիկը հետո ճանապարհել է Նառային:

Նույն օրը՝ կեսգիշերին, Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե Երևանում է՝ Կոմիտասի պողոտայում, խնդրել է, որ հանդիպեն:

Սենիկի խնդրանքով Նառան հասել է մանկավարժական համալսարանի մոտ գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետ: Սենիկն ու նրա ընկեր Ռազմիկը մեքենայով հանդիպել են Նառային, տարել են նրա գյուղ:

Գիշերվա ժամը 2-ի սահմաններում հասել են աղջկա գյուղի սկզբնամաս, որոշել են մեքենայի մեջ սպասել, մինչև լուսանա:

Սենիկի խնդրանքով Ռազմիկն իջել է մեքենայից, իսկ Սենիկն ու Նառան սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ:

Այնուհետև Նառային տարել են տուն:

Այդ օրը, երբ Նառան տուն չի գնացել, նրա բջջային հեռախոսն անհասանելի է եղել, նրա ծնողներն անհանգստացել ու ոստիկանության բաժնում հաղորդում են տվել իրենց դստեր կորչելու վերաբերյալ:

Երբ Նառան տուն է վերադարձել, նա ոստիկանության բաժնում բացատրություն է տվել, որ նշված օրը Սենիկի հետ գտնվել է Երևանում և այդ երիտասարդի հետ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Սենիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել անչափահաս՝ 16 տարին չբոլորած աղջկա հետ փոխադարձ համաձայնությամբ 4 անգամ սեռական հարաբերություններ ունենալու համար:

Սենիկ Դ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա ընդունել է, որ իմացել է Նառայի իսկական տարիքը, հայտնել է, թե զղջում է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Անչափահաս տուժող Նառան իր ցուցմունքում հայտնել է, թե երկար ժամանակ ծնողների հետ ապրել է Ռուսաստանում: Ընտանիքով Հայաստան են եկել երեք տարի առաջ ու բնակվում են Արմավիրի մարզի գյուղերից մեկում:

Նախաքննության ժամանակ Նառան հայտնել է, թե Սենիկի հետ սեռական հարաբերություններ ունեցել է իր կամքով, փոխադարձ համաձայնությամբ:

Դատարանում Նառան ասել է, թե առաջին անգամ Սենիկն իր հետ հարաբերություն է ունեցել բռնի կերպով, իսկ հետագա երեք անգամը՝ իրեն սպառնալիքներ տալով ու վախեցնելով:

Բայց դատարանում Նառան շուտով փոխել է ցուցմունքը, հայտնել է, թե սիրում է Սենիկին, սուտ է ասել, թե նա բռնի կերպով է իր հետ հարաբերություններ ունեցել: Չորս անգամն էլ ինքը Սենիկի հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Դատական վիճաբանությունների փուլում Նառան նորից դիրքորոշումը փոխել է, հայտնել է, թե բողոքում է Սենիկի դեմ, ուզում է, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Նառայի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, հայտնել է, թե դուստրը սովորում է 8-րդ դասարանում: Նա կամակոր է, անում է՝ ինչ ուզում է, երկար ժամանակով բացակայում է տանից:

2015 թվականի հոկտեմբերին ու 2016 թվականի հունվարին Նառան առանց տեղյակ պահելու՝ բացակայել է տանից, ոստիկանների օգնությամբ նրան գտել են Երևանում: Նառան ասել է, թե Երևանում եղել է ընկերուհու տանը:

2016 թվականի մարտի 15-ի առավոտյան Նառան գնացել է դպրոց: Ժամը 14-ի սահմաններում ինքը զանգահարել է նրան, ասել է, որ իրենք գնում են հարևան գյուղ, պայմանավորվել է, որ դասերից հետո դուստրն էլ գա այդ գյուղ:

Ժամը 16-ին, տեսնելով, որ Նառան ուշանում է, ինքը զանգել է նրան, բայց դուստրը չի պատասխանել:

Ժամը 18-ն անց 55-ին նա իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ իբր գնացել է «հավատքի», բայց իրենց ընտանիքի ոչ մի անդամ որևէ հավատքի մասնակից չի եղել:

Մարտի 16-ին ամուսինը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ Նառան տուն չի վերադարձել:

Մարտի 17-ի լուսաբացին՝ ժամը 5-ի սահմաններում, Նառան տուն է վերադարձել, ասել է, թե Երևանում է եղել՝ ընկերուհու տանը: Բայց ոստիկանությունում նա բացատրություն է տվել, որ եղել է Սենիկ Դ.-ի հետ, նրա հետ նաև սեռական հարաբերություններ է ունեցել իր կամքով:

Նառայի մայրն ու հայրը բողոքել են Սենիկի դեմ, պահանջել են, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ «սեռական հարաբերությունները տուժող անչափահաս աղջկա մոտ առողջության համար վտանգավոր հետևանքներ չեն առաջացրել», նրա մոտ չեն հայտնաբերվել հղիություն, վեներական հիվանդություններ:

Ընդհանուր իրավասության դատարանը Սենիկ Դ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Սենիկ Դ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժ ստանա:

Սենիկի շահերի պաշտպանը բողոքարկել էր այս դատավճիռը՝ պահանջելով բեկանել այն, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ նրան, այնուամենայնիվ, մեղավոր ճանաչելու դեպքում՝ նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի ազատազրկումով, թողել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Հարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին
Ամենադիտված