«Սուրբ Գայանե» եկեղեցու մոտից երիտասարդ կնոջ են առևանգել․ ոստիկանություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կետրոն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտ երկու տղամարդ մի կնոջ հրել նստեցրել են սև գույնի անհայտ համարանիշի «Օպել» մակնիշի մեքենան ու տարել Գայ գյուղի ուղղությամբ:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ տղամարդիկ երևանցի են, երկուսն էլ 58 տարեկան, իսկ կինը՝ Գայ գյուղի բնակիչ, 38 տարեկան։
Ահազանգից մոտ 20 րոպե հետո Էջմիածին-Մարգարա ճանապարհին տղամարդիկ հայտնաբերվել են, ձերբակալվել և իրենց վարած «Օպելով» հանդերձ տեղափոխվել Վաղարշապատի քննչական բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: