Իսրայելում զոհերի թիվը հասել է 40-ի, 740 վիրավոր կա
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 40 մարդ զոհվել է, 740-ը ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով բժշկական հաստատություններին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։