Հայ սամբիստը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և հռչակվել աշխարհի չեմպիոն
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ մասնակցությամբ 26 պետության մարզիկների, մեկնարկել է 2023թ. Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել հինգը։
Պատանիների 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը պարտվել է առաջին գոտեմարտում և դուրս մնացել հետագա պայքարից։ Պարտություններ են կրել նաև երիտասարդների 58 և 79 քաշային կարգերում, համապատասխանաբար՝ Մարտին Մանուկյանը և Մհեր Խաչատրյանը։
Հաջող ելույթներ են ունեցել պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, որը վիճակահանության արդյունքում բաց է թողել առաջին գոտեմարտը, ապա հաղթելով նիդերլանադացի և ղազախ մրցակիցներին՝ հասել եզրափակիչ։
Լարված գոտեմարտում Արսենը 3։1 պարտվել է FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի գերասիմենկոյին և բավարավել արծաթե մեդալով։
Գերազանց է հանդես եկել և ոսկե մեդալ նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ 8։0 հաշվով հաղթանակ՝ ֆրանսիացու, 4։1՝ ռուսաստանցու, 8։0՝ ղազախի և եզրափակչում 3։1՝ ադրբեջանցու նկատմամբ։
Այսօր պայքարի դուրս կգա ևս վեց մարզիկ։