Ինչ է կատարվել իսրայելապաղեստինյան հшկшմшրտությունում. վերջին տեղեկությունները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 10 օբյեկտի։
Իսրայելի ռազմաօդային ուժերը իր հարվածների տեսանյութն է հրապարակել Գազայի հատվածում գտնվող բազմաթիվ շենքերի վրա, որտեղ, ինչպես նշվում է, գտնվում են ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտները։
Իսրայելական բանակի հայտարարության մեջ ասվում է, որ կործանիչները գրոհել են ՀԱՄԱՍ-ի «օպերատիվ ենթակառուցվածքի» վրա։
Հաղորդվում է նաև, որ պայթյուններ են տեղի ունեցել Գազայի առևտրային հսկայական համալիրի՝ Վաթան աշտարակի մոտ, հաղորդում է BBC-ն:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավիահարվածների ժամանակ խոցված թիրախները ներառում էին զենքի արտադրության օբյեկտներ, ստորգետնյա ենթակառուցվածքներ և ռազմական համալիրներ։ Այս թիրախները համարվում են չափազանց կարևոր ՀԱՄԱՍ-ի օպերատիվ կարողությունների համար:
Հաղորդվում է, որ Իսրայելը զգուշացրել է Գազայի բնակիչներին պատասխան հարձակումների մասին և խնդրել նրանց լքել իրենց տները և պատսպարվել:
«Ալ Ջազիրա»-ն հայտնում է, որ Իսրայելի Անվտանգության խորհուրդը որոշել է դադարեցնել էլեկտրաէներգիայի, վառելիքի և ապրանքների մատակարարումը Գազա և հավանություն տվել այն քայլերին, որոնք ուղղված են «ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարական կարողությունների ոչնչացմանը», ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: