Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ տեղափոխվել է Իտալիա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի»,-նշված է հաղորդագրության մեջ։