Եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, «մեղավորը» կլինի Ֆրանսիան. Ալիևը սպառնում է
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելը մոտեցում է, որը ծառայելու է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության»։
Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շարունակելով.
«Եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, «մեղավորը» կլինի Ֆրանսիան»:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հանդիպմանը՝ Ֆրանսիայի «կողմնակալ» դիրքորոշման պատճառով։