Իսրայելը հшրվածել է Լիբանանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թել Ավիվը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին՝ ի պատասխան այդ երկրից հրթիռակոծության, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
«Հրետանային հարվածներ են հասցվում Լիբանանի այն տարածքին, որտեղից իրականացվել է հրթիռակոծություն (Իսրայել)»,-հաղորդում է մամուլի ծառայությունը։
Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը մանրամասնել է, որ հարավային Լիբանանի Քֆար Շուբա գյուղը գնդակոծության է ենթարկվել։
Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը ստանձնել է Իսրայելի դիրքերին հարվածելու պատասխանատվությունը։
«Պաղեստինյան դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ այսօր առավոտյան հարձակվել են սիոնիստական բանակի երեք դիրքերի վրա՝ օկուպացված լիբանանյան Շեբաա ֆերմաների մոտ»,- ասվում է Հեզբոլլահի հայտարարության մեջ:
Հարվածներն իրականացվել են մեծ քանակությամբ հրթիռներով և արկերով, այդ թվում՝ հարվածելով իսրայելական բանակի ռադիոտեղորոշիչ կայանին։