Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23․00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի թիվ 56 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Աղաբեկյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Մելանյա Բաբայանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ հետիոտնը անցնելիս է եղել հետիոտնային անցումով, երբ «Mercedes»-ը մեծ արագությամբ հարվածել է նրան ու չի կանգնել, քշել, գնացել է, և իրենց մտահոգությունն են հայտնել, որ նշված փողոցում հաճախակիացել են ճանապարհային պատահարներն ու վրաերթերը։
Ավելի ուշ պարեկները պարզել են, որ վարորդը ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։