Եթե Հայաստանը համաձայնի՝ մենք պատրաստ ենք Վրաստանում մասնակցել թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպման. Ալիև
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա մենք պատրաստ ենք Վրաստանում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպման»։
Այս մասին յսօր՝ հոկտեմբերի 8-ին, Թբիլիսիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի հայտարարության ընթացքում:
Տեղեկությունը փոխանցում են ադրբեանական լրատվամիջոցները՝ նշելով, որ առաջարկն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հայտարարելով.
«Մենք պատրաստ ենք միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև»:
Ալիևը նաև հավելել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Վրաստան: