Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ ու Բելգիա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։