Ոսկեպարցին տալու հող չունի․ մեզ մոտ անկլավ հասկացողություն չկա․ գյուղապետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեզ մոտ անկլավ հասկացողությունը չկա, տալու հող չունենք։ Տալ-չտալը մեր որոշելիքը չէ, բայց մեր գյուղացին, ժողողվուրդը չի կարող իր տունը թողնել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՄ խորհուրդը հայտնեց, որ Փաշինյանը Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, այդ թվում նաև անկլավները։
«Անորոշ բան է, բայց երբ թուրքը տեսնի, որ մենք տալու մասին խոսում ենք, ասում է՝ ինչի՞ չվերցնեմ որ։ Իմաստ չկա խոսել մի բանի մասին, որը դեռ չկա»,-ասաց Աղբալյանը։
Հիշեցնենք նաև, որ Շառլ Միշելի հետ զրույցում թշնամի երկրի ղեկավար Ալիևը օրերս հայտարարել էր, որ Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում 8 անկլավներ, որոնք պետք է ազատել:
Լիաննա Թորոսյան