Սերժ Սարգսյանի զուգահեռ գծերը
Քաղաքականություն1in.am. ՀՀԿ նախընտրական քարոզարշավը կազմում է հետաքրքրական պատկեր: Համամասնական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իսկ քարոզչական պաստառային արշավը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Երկու` ըստ էության` նոր կամ թարմ դեմք, որով իշխանությունը փորձում է ներկայանալ հանրությանը: Միևնույն ժամանակ, զուտ քարոզչական տրամաբանությանը զուգահեռ, այդ «երկփեղկումը» արտացոլում է նաև իշխանության կամ ՀՀԿ ներսում զուգահեռ ծավալվող կամ զարգացող տարբերակները կամ պարզապես իշխանության հետագա խնդրի երկու սցենարները, որոնք այժմ հրապարակում են: Սերժ Սարգսյանը փաստորեն առաջ է մղում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին, առաջ է մղում զուգահեռով: Այլ հարց է, թե Սարգսյանի անձնական նախընտրությունը որ կողմում է: Ակնհայտ է, որ Սարգսյանը միայն անձնական նախընտրությամբ չէ, որ առաջնորդվում է, թեև, անկասկած, դա ունենալու է կամ ունի իր դերը նրա գործողություններում և մոտեցումներում: Սակայն խնդիրն այն է, որ այստեղ վճռորոշ գործոնները բազմաթիվ են, և, անկախ անձնական նախընտրությունից, Սերժ Սարգսյանն իհարկե ստիպված է հաշվի առնել այդ գործոնների բազմազանությունը և իր սցենարը, ծրագիրը կամ ծրագրերը կազմել ըստ դրանց հարաբերակցության վրա արվող եզրահանգման և հաշվարկների:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում