Մահաբեր ցնցումներ՝ Աֆղանստանում. երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2400-ը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի տեղի ուենցած երկրաշարժի զոհերի թիվն Աֆղանստանում անցել է 2 400-ը: Թիվը հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Թալիբանի» վարչակազմի հրապարակած տվյալները՝ ըստ որոնց վերջին տարիների ամենամահաբեր ցնցումներն են եղել Աֆղանստանում։ Հերաթ քաղաքից մոտ 35 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած ցնցումներից ամենաուժեղը 6.3 մագնիտուդ հզորություն է ունեցել: Հայաստանի արտգործնախարարությունը խորին ցավակցություն է հայտնել երկրաշարժից տուժած Աֆղանստանի ժողովրդին՝ հույս հայտնելով, որ «տուժածների ընտանիքներն ու մերձավորները ուժ կունենան հաղթահարելու ողբերգությունը»։