Ֆեյսբուքը նորույթ ունի
Life«Facebook» սոցիալական ցանցը սկսել է փորձարկել «City Guides» ծառայությունը, որը ցույց է տալու աշխարհի տարբեր քաղաքների տեսարժան վայրերը։ Այս մասին գրում է Life-ը՝ հղում տալով TechCrunch-ին:
Նշվում է, որ որոշակի քաղաք ընտրելիս օգտատերը կկարողանա տեսնել նաև, թե իր ընկերներից ով է եղել այնտեղ, իմանալ, թե ինչ վայրեր է նա այցելել։ Այդ տեղեկությունը «Facebook»-ը հավաքում է հրապարակումների ու աշխարհագրական դիրքի նշումների հիման վրա։
Սակայն, սա դեռ ամենը չէ: «City Guides» ծառայությունը կունենա առանձին մաս, որը նվիրված կլինի հայտնի վայրերի մասին տեղի բնակիչների գնատահականներին։ Օգտատերերը կկարողանան նաեւ ծանոթանալ իրադարձությունների ժամանակացույցին։
Ներկա պահին այս ծառայությունը հասանելի է փոքր լսարանի համար: Լիակատար գործարկման ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնին չէ: