Սերժ Սարգսյանի գաղտնի ուղերձը. ՀՀԿ վերջի սկիզբը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Հանրության շրջանում բավական աղմուկ է առաջացրել ՀՀԿ նախընտրական տեսահոլովակը: Աղմուկի եւ ուշադրության պատճառն այն չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հոլովակում հարվածային գործիք է նվագում: Եթե նրա վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց համացանցում հայտնված մեկ այլ տեսանյութ չլիներ, որը կրկին վարչապետի նվագելն էր պատկերում, ապա գուցե նախընտրական հոլովակն այդ առումով անակնկալ լիներ: Բայց, հանրությունն արդեն իսկ «վարժված» է վարչապետի երաժշտական կարողություններին:
Աղմուկն ավելի շատ կապված էր այն հանգամանքի հետ, որ նախընտրական երգը կատարում է Ռեինկարնացիա խումբը, որը Հայաստանում բավական հայտնի, համակրելի, ուրույն ոճ ունեցող խումբ է: Այդ առումով հանրային տարբեր շրջանակներ տարակուսել էին, որ հենց Ռեինկարնացիա է կատարում ոչ սիրված եւ ոչ համակրելի իշխող կուսակցության նախընտրական երգը:
շարունակությունը՝ կայքում