Կրակոցներ՝ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել: Գրել է Shamshyan.com-ը։
Տեղում ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի, ոտքի ու ձեռքի հարվածի հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի խցերից մեկում, որն այնուհետև շարունակվել է ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: