Ռուսաստանի դեսպանի սպանության հետ կապ ունեցող աղջիկ է ձերբակալվել
ԱշխարհԹուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ով կապեր է ունեցել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունն իրագործած Մևլյութ Ալթինթաշի հետ: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը:
Համաձայն հաղորդագրության` ձերբակալված կինը 33 տարեկան է, նրա անունը Եկատերինա է: Քննությունը կասկածներ ունի, որ կինը մինչ նոյեմբերի վերջը հեռախոսային կապ է ունեցել Ալթինթաշի հետ, նաև շփվել է նրա հետ WhatsApp սուրհանդակային ծառայության միջոցով:
Նշվում է նաև, որ կինը ներգրավված է Անկարայի հինգաստղանի հյուրանոցներում ինտիմ ծառայությունների մատուցման մեջ: