«Դրամը կրկին արժեզրկվում է»
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի վերջին դրամն էականորեն արժեզրկվեց: Կենտրոնական բանկը միջամտեց և մեղմեց խուճապը:
Դրամն էլի արժեզրկվում է: Պարզ ինտերվենցիաներով խնդիրը չի լուծվի: Լուրջ քաղաքական և տնտեսական փոփոխություններ են անհրաժեշտ: Տնտեսական քաղաքականություն, տնտեսական զարգացման լուրջ և իրատեսական հայեցակարգ չկա: Քաղաքական առումով իրավիճակը շատ ավելի ծանր է: Կառավարությունը կորցրել է ներքին ու արտաքին վստահությունը և նրանց ամեն նոր քայլ ավելի է խորացնում ճգնաժամը և թանձրացնում մեր գլխին կախված ամպերը»: