Մանրամասներ մեքենայի մեջ վախճանված տղայի դեպքից
ՀասարակությունԵրեւանի Հալաբյան փողոցում մեքենայի մեջ մահացած հայտնաբերված 30-ամյա Օմար Ամարյանը նախնական տվյալներով էլեկտրահարման պատճառով է մահացել: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:
Կոտայքի մարզի Զովունիի գյուղապետարանից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ 30-ամյա Օմար Ամարյանը տաքսու վարորդ էր: Նա ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա:
Ավելի վաղ տեղեկացրել էրնք, որ Երեւանի Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: