Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան. Բլինկեն
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Թերթը գրում է, որ դրա հետ կապված` Պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը:
Թերթը գրում է, որ զրույցի ընթացքում, որը կոնգրեսականների և Բլինկենի միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, օրենսդիրները ճնշում են գործադրել Պետդեպարտամենտի ղեկավարի վրա՝ Բաքվի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ: