Մոսկվան և Անկարան քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը թուրք գործընկեր Բուրաք Աքչապարի հետ քննարկել է հացահատիկի գործարքի, Ղարաբաղի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում՝ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով։
«Զրուցակիցները մանրամասն քննարկել են 2022 թվականի հուլիսի 22-ին ուկրաինական մթերքների արտահանման Սեւծովյան նախաձեռնության դադարեցումից հետո Ստամբուլի համաձայնագրերի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել են առաքելությունում։
Բացի այդ, ուշադրություն է դարձվել ղարաբաղյան կարգավորման գործընթացի զարգացումներին և Սիրիայում առկա իրավիճակին։
Երկու կողմերն ընդգծել են «գլոբալ պարենային անվտանգության ապահովման և կարիքավոր երկրներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, ինչպես նաև նշել, որ տարածաշրջանային ճգնաժամերի քաղաքական և դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի»: