Ռուս դիվանագետին մահացած են գտել Ստամբուլի հյուրանոցում
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի Թաքսիմ թաղամասի հյուրանոցային համարում մահացած են գտել ՌԴ ԱԳՆ-ի Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցին, հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Կյանքից հեռացել է տաղանդավոր դիվանագետը, փորձառու առաջնորդը և համակրելի ղեկավարը, ով իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը»։
Նրա գործընկերները փորձել են կապ հաստատել դիվանագետ հետ այն բանից հետո, երբ նա չի ներկայացել առավոտյան հանդիպմանը: Դրանից հետո հյուրանոցի աշխատակիցները մտել են Կոբրինեցի սենյակ և գտել նրա դին։
Նախնական տվյալներով՝ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից։
Կոբրինեցի դին տեղափոխվել է դիահերձարան՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար։