Բայրամովը մեղադրել է Հայաստանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անհիմն տարածքային պահանջների միջև։
«Այս պահին Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև»,- ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող «Հայրենիքին, ժողովրդին և պետականությանն աննախադեպ ծառայության 20 տարի» համաժողովում, փոխանցում է interfax.az-ը:
Նրա խոսքով, այս հարցում մեծ նշանակություն ունի նաեւ միջազգային հանրության դերը։
«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ռեւանշիստական փորձերը ոչ մի կերպ չաջակցվեն, կոչեր արվեն այս տարածաշրջանում բարգավաճման և խաղաղության այլընտրանքի բացակայության մասին»,- ընդգծել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ այս պահին ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի սուվերեն տարածքում` Տեղ համայնքում: