Իրանը հայտարարել է երկրի հարավում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է հարավային Ֆարս նահանգում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Շիրազ նահանգի կատարած այցի ժամանակ Օուջին ասալ է, որ Լամերդ քաղաքում հայտնաբերված չոր գազի հանքավայրը պարունակում է մոտ 623 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:
Նախարարն ասել է, որ դա Իրանում երբևէ հայտնաբերված չոր գազի ամենամեծ հանքավայրն է։
Ըստ Օուջիի՝ ոլորտի զարգացումը հսկայական տնտեսական փոփոխություն կստեղծի Ֆարս նահանգում: