6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանի Հերաթ նահանգում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ նշելով, որ ցնցմանը հաջորդել է 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս 2 երկրաշարժ:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հերաթ նահանգային վարչական կենտրոնից 32 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ UTC ժամանակով 3:36-ին:
Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։