Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուի տունը՝ տանելով 17,300 դոլար, 1 մլն 100,000 դրամ և 100,000 ռուբլի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 13-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գաջեգործների փողոցի շենքերից մեկի բնակիչ, 83-ամյա Հակոբ Մ.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս իրեն անհայտ հանգամանքներում մտել են իր տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100,000 դրամ, 100,000 ՌԴ ռուբլի և 17,300 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Տուժածը հայտնել է, որ թոշակառու է: