Նախազգուշացումից հետո ԱՄՆ դեսպանը անցել է տակտիկական հարձակման
ԱշխարհՀԱՅԵԼԻ / Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպումների շարք է սկսել հայաստանյան քաղաքական ուժերի հետ: Դեսպանը առաջինն այցելել է ՀՀԿ կենտրոնական շտաբ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը և Ռուբեն Թադևոսյանը:
Ըստ ՀՀԿ տարածած հաղորդագրության՝ Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հանրապետականը խիստ կարևորում է ընտրությունների օրինական ընթացքը և արդարությունը: «Որպես իշխանական ուժ, մենք արժևորում ենք ոչ միայն արդյունքը, այլև ընտրական գործընթացների որակը: Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է և պետականության ներուժը ապահովող կարևորագույն գործոններից մեկը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ և հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»,- նշել է նա:
շարունակությունը՝ կայքում