Զբաղված են «ջուր պղտորելով»․ «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ-ում գործող, այսպես կոչված, մի շարք «սորոսական» կազմակերպություններ, անհատներ, ինչպես նաև նույն դաշտում գործող մերձիշխանական այլ սատելիտներ այս օրերին լծվել են Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի ղեկավարների, ինչպես նաև Հայաստան տեղափոխված արցախցի պաշտոնյաների ու պատգամավորների տոտալ «դեմոնիզացման» գործին։
Մեր ունեցած տեղեկություններով, այս ամենն իրականացվում է իշխանությունների հորդորով և ուղղակի ցուցումով: Մասնավորաբար, որոշ իշխանական բլոգերներ սոցցանցերում տարբեր տեսանյութեր են պատրաստում՝ համապատասխան կոնտենտով, որտեղ ակնհայտ ապատեղեկություն են տիրաժավորում, ավելի կոնկրետ՝ բացահայտ հակահայկական պնդումներով ամեն ինչ անում են մարդկանց մոտ ատելություն սերմանելու Արցախի նախկին երկու նախագահների նկատմամբ (նրանց մեղադրում են ինչ-որ հանցագործությունների մեջ, բռնության քարոզ անում)։
Ի դեպ, մեզ հայտնի է դարձել, որ նշված հայտնի «բլոգերներից» առնվազն երկուսը վերջին շաբաթների ընթացքում բավական ինտենսիվ այցելում են կառավարության աշխատակազմ, որտեղ մի քանի ժամանոց հանդիպումներ են ունենում քարոզչության պատասխանատուների, աշխատակազմի ղեկավար կազմի հետ և, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ստանում համապատասխան ցուցումներ։
Հավելենք, որ այս հարցում «ջուր պղտորելու», ինչպես նաև Արցախի հանձնման թեման Նիկոլ Փաշինյանից ու նրա արցախյան ներկայացուցիչներից հեռացնելու հարցերի շրջանակներում արևմտյան ֆինանսավորում ունեցող կառույցները ինտենսիվ հանդիպումներ են կազմակերպում, որոնցից մեկին, մեր տեղեկություններով, վերջերս մասնակցել են նաև Սամվել Բաբայանն ու Հայկ Խանումյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում