Հայերեն


«Անիի գլխին շան լափ են թափել ու զգուշացրել…». հրապարակվել է «Analitik.am»-ի տնօրենի գործով ձայնագրությունը

Հասարակություն

1IN.am / Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական քննությունը:

Անի Հովհաննիսյանը երկու դրվագով մեղադրվում է գումարներ շորթելու համար:

Առաջին դրվագով մեղսագրված է, որ Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, նաև՝ նոր վարկաբեկիչ հրապարակումներ անելու սպառնալիքով խոշոր չափի՝ 1 միլիոն դրամի շորթում է կատարել: Նա 2016 թվականի փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ը «Analitik.am» կայքում պարբերաբար հրապարակել է ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի վնասակարության, Ադրբեջանի կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ նյութեր:

Ապա իր կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կ.-ին օգտագործելու միջոցով, «իր իրական մտադրությունը քողարկելով»՝ հանձնարարել է իբր՝ հիշյալ բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը լուսաբանելու և գովազդելու համար բանկի հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը «պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ ներկայացվող գումարային պահանջը»:

Անի Հովհաննիսյանի կայքի առաջարկները բանկի կողմից մերժվել են:

Այդ մասին իմանալով՝ Անի Հովհաննիսյանը մինչև ապրիլի 30-ը շարունակել է կայքում «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին վնաս պատճառող, բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 31 կետով:

Երկրորդ դրվագով Անի Հովհաննիսյանին մեղսագրված է, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 6-ին, 2015 թվականի հունվարի 30-ին, 2016 թվականի ապրիլի 5-ին «Analitik.am» կայքում հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ու նրա կնոջն արատավորող , նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, մասնավորապես՝ «ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար», «ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է առնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը, «Տիրոջը կորցրած ջայլամները», «Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին» վերնագրերով նյութերում:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը սպառնացել է Տիգրան Ուրիխանյանին, նրա ընտանիքի անդամներին արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակել և կատարել է շորթում՝ ըստ մեղադրանքի՝ պահանջելով այդ բանը չանելու համար իրեն ամսական վճարել 300 հազար դրամ:

Տիգրան Ուրիխանյանը պահանջվող գումարը Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար լիազորել է «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին: Իսկ Անի Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի՝ օգտագործել է «Անալիտիկ» ՍՊԸ-ի մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գ.-ին, ով տեղյակ չէր Անի Հովհաննիսյանի մտադրության մասին ու հանցանքը կատարել է անզգուշությամբ: Վարդիթեր Գ.-ն Անի Հովհաննիսյանի կողմից ուղարկվել է Սարգիս Հարությունյանի հետ հանդիպելու, 300 հազար դրամը վերցնելու և իրեն փոխանցելու:

Մայիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում Վարդիթեր Գ.-ն «Coffi story» սրճարանում հանդիպել է Սարգիս Հարությունյանին, որտեղ վերջինս 300 հազար դրամը՝ 15 հատ 20 հազարանոցներով հանձնել է Վարդիթերին՝ դնելով նրա նոթատետրի մեջ:

Վարդիթեր Գ.-ն հիշյալ սրճարանից իր նոթատետրով ու վերցրած գումարով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է շորթմամբ ստացված ամբողջ գումարը՝ 300 հազար դրամը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը շարունակեց գործում առկա փաստաթղթերի, փորձագիտական եզրակացությունների հետազոտումը:

Նիստին չէր ներկայացել ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, չէր ներկայացել տուժող ճանաչված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, բայց ներկայացել էր պատգամավորի ներկայացուցչուհին՝ փաստաբան Կ. Պողոսյանը:

Մեղադրող Արմեն Շահբազյանի ու ամբաստանյալի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջև անհամաձայնություն եղավ ապացույցներից մեկի հետազոտման հետ կապված: Խոսքը լազերային սկավառակի մասին էր, որը ապացույց ճանաչված չէր, բայց մեղադրանքի կողմն ապացույց է ճանաչել այդ սկավառակի զննության արձանագրությունը:

Ըստ պաշտպանի՝ արձանագրությունը ենթակա չէր հրապարակման, քանի որ խոսք է գնում անթույլատրելի ապացույցի մասին՝ խնդրո առարկա լազերային սկավառակի ձեռքբերման աղբյուրը հայտնի չէ:

Մեղադրողը պնդեց, որ արձանագրությունը հրապարակվի:

Դատարանը որոշեց հրապարակել արձանագրությունը՝ կողմերին զգուշացնելով, որ ապացույցների թույլատրելիությունը դատարանը գնահատելու է խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելու ժամանակ: Բացի այդ, արձանագրության հրապարակման պարագայում պաշտպանական կողմը հնարավորություն կունենա տվյալ ապացույցի թույլատրելիությունը վիճարկելու ոչ միայն ձեռքբերման աղբյուրի, այլև բովանդակային առումներով:

Խոսքը գնում էր հետևյալ լազերային սկավառակի մասին: Անի Հովհաննիսյանի գործի քննության ընթացքում անհայտ անձի կողմից ՀՔԾ դիմումների արկղ է գցվել մի ծրար՝ «Վանոյի Արտակ» գրառմամբ: Ծրարում եղել է ձայնագրություններ պարունակող սկավառակ: Անհայտ աղբյուրից, անհայտ ծագման այդ սկավառակը մակագրվել է Անի Հովհաննիսյանի գործը քննող քննիչին: Վերջինս նախ ծանոթացել է սկավառակի բովանդակությանը, ապա սկավառակն ուղարկել է փորձաքննության:

Դատարանը հրապարակեց հիշյալ սկավառակի բովանդակությանը վերաբերող արձանագրությունը:

Ձայնագրության տևողությունը 52 րոպե 53 վայրկյան է: Զրուցում են 3 տղամարդիկ՝ Վանոյի Արտակը՝ Արտակ Գալստյանը, Անի Հովհաննիսյանի եղբայր Գոռը ու անձը չպարզված մի տղամարդ: Հիշեցնենք, որ ներկայումս Արտակ Գալստյանը նույնպես կալանքի տակ է, մեկ այլ քրեական գործով նա մեղադրվում է Անի Հովհաննիսյանի եղբորից կաշառքի դրդչության փորձի համար… Այն գործով նույնպես խնդրո առարկա ձայնագրությունը մեղադրանքի ապացույցների թվում է…

Ձայնագրված խոսակցությունը տեղի է ունեցել Անի Հովհաննիսյանի ձերբակալության 72 ժամը լրանալու նախորդ օրը Վանոյի Արտակի աշխատավայրում:

Վերջինս Անի Հովհաննիսյանի եղբորն առաջարկել է, որ Անիի նկատմամբ իր միջնորդությամբ հնարավոր կլինի գրավի կիրառման հասնել՝ 10 հազար դոլար կաշառք տալով: Արտակը «զիջումների» է գնացել և առաջարկել է, որ Գոռը միայն 5 հազար դոլարը տա ու՝ «մնացածի հետ գործ չունի»:

Այդ գումարը, ըստ Արտակի, «կողմնորոշիչ» է, այն կարող էր նաև 7 հազար դոլար լինել, բայց 5 հազար դոլարը նվազագույն չափն է, գոնե այդքան պիտի իր ձեռքին լինի, որ «գնա ու խոսի»:

Ըստ արձանագրության՝ Արտակն ասել է, թե այդ գումարն արդեն իսկ իր մոտ պիտի լիներ. «Կաշառքը ապառիկ չի լինում», եթե ինքը գնա խոսելու, մոտը գումար պիտի լինի, ու ինքը գումար պիտի տա: Եթե գումար չտա, ապա այդ գումարը կմնա իր վրա, իսկ Հայաստանում ոչ ոք չի հավատա, որ ինքը գումար չունի…

Արտակի «խոստումն» այն էր, որ իր «բարեխոսության» արդյունքում Անի Հովհաննիսյանի մեղադրանքը պետք է որակվեր շորթման՝ 182 հոդվածի թեթև՝ առաջին մասով, խափանման միջոց կալանավորումը պիտի փոխարինվեր գրավով, Անին պիտի տուն գնար:

Ըստ արձանագրության՝ Անիի եղբայր Գոռը հարցրել է Արտակին՝ Անին ի՞նչ է անում: Արտակն էլ պատասխանել է, թե Անին «կոտրված է» ու խնդրում է, որ Գոռը «մի բան անի»:

Խոսակցության ժամանակ Արտակը իր կարծիքն է հայտնել՝ որ Անին «շորթող է», ինքն էլ նրան հազար անգամ «զգուշացրել է», որ նման բան չանի…

Ըստ արձանագրության՝ խոսակցության ժամանակ Արտակն ասել է, թե իմացել է, որ Անին «ՎՏԲ» բանկից շորթում է կատարում, նույնիսկ 3 միլիոն դրամի մասին է խոսք եղել, բայց ինքը հրաժարվել է, ինչից Անին «շոկի մեջ է ընկել»: Արտակն ասել է, թե Անիի «գլխին շան լափ է թափել»: Անին հանդիպել և փող է ուզել նույնիսկ… «ՌԴ դեսպանից»:

Ըստ արձանագրության՝ Արտակն ասել է, թե Անիին երկու անգամ հանել է Կենտրոնի քննչականից, Անին նույնիսկ 100 դրամ չի ծախսել:

Արտակն ասել է, թե Հովհաննես Ե.-ին կալանքից ազատելու ժամանակ ինքը հատուկ Անիին հետը տարել է կալանավայր՝ «Կլոր», որ Անին «սթափվի ու հասկանա, որ իր վերջն էլ է էնտեղ…»:

Արտակն ասել է, թե Անիին զգուշացրել էր՝ Տիգրան Ուրիխանյանի հետ գործ չունենալ…

Արտակը Անիի եղբորն ասել է նաև, որ 150-200 հազար դոլարով կարող էր գնալ «նախագահական» ու Անիին ընդհանրապես ազատել… Բայց ինքն ընդամենը 5 հազար դոլար է ասում, դա մի գումար է, որը կարող էր օգնել, եթե ԳԱԻ-ն խմած վարորդի բռներ, բայց «Անիին խմած չեն բռնել», այլ՝ շորթման համար…

Այս արձանագրության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Լ. Սիմոնյանը հայտարարեց, որ հրապարակվածը պետք է անթույլատրելի ապացույց ճանաչվի, այն ձեռք է բերվել չբացահայտված աղբյուրից, առկա չէ դատարանի որոշում՝ ձայնագրության կատարումը թույլատրելու վերաբերյալ: Ձայնագրության մեջ մի անձ՝ Արտակը, իր տեսակետն է հայտնում կալանքի տակ գտնվող մեկ այլ անձի վերաբերյալ: Լ. Սիմոնյանը շեշտեց, որ քրեական գործի քննությամբ ապացույց ձեռք չի բերվել, որ Անին հանդիպել է Ռուսաստանի դեսպանին կամ երբևէ Կենտրոնի քննչականում նրա վերաբերյալ գործ է քննվել, ու նրան ինչ-որ մեկը «հանել է»:

Պաշտպանը նշեց նաև, որ գործով տվյալ հայտնի չէ, որ Անին զանգել է «ՎՏԲ» բանկ ու ֆինանսական համագործակցության առաջարկ է արել կամ գումար է պահանջել:

Ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, թե ստացվում է՝ յուրաքանչյուր մարդու բամբասանք, խոսակցություն կարելի է ձայնագրել ու ներկայացնել որպես մեղադրանքի ապացույց: Կամ՝ ենթադրենք՝ մարդը դժբախտության մեջ է, հարազատները դիմել են ինչ-որ մեկին, ու այդ «ինչ-որ մեկը» իր ինչ-ինչ նպատակներից, միգուցե՝ շահադիտական նպատակներից ելնելով՝ կարող է «տեսակետ հայտնել», դա կարող է ձայնագրվել ու դրվել մեղադրանքի հիմքում…

Նիստի ընթացքում Անի Հովհաննիսյանի տատիկի նյարդերը հերթական անգամ չդիմացան, ու նա նիստն ընդհատեց՝ նախագահողին խնդրելով. «Անիին տվեք, ես տուն տանեմ, տնային կալանքի տակ պահեմ, էլ ներվերս չեն հերիքում, խեղճ պապն էլ չի դիմանում…»:

Անի Հովհաննիսյանի համակարգիչը վարույթն իրականացնող մարմնի կողմից առգրավվել էր, ենթարկվել համակարգչատեխնիկական փորձաքննության, որի արժեքը կազմել է 68 հազար 750 դրամ:

Հրապարակվեցին փորձաքննության եզրակացության հետևությունները, ինչից հետո ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Անիի ձերբակալումից հետո համակարգիչը 2016 թվականի մայիսի 6-ին, մինչև ժամը 16-ն անց 29 րոպե այլ անձի կողմից օգտագործվել է, որոշակի «միջամտության է ենթարկվել»: «Ալյանս» կուսակցությանը ծառայություններ մատուցելու պայմանագիրը, որի ֆայլը հայտնաբերվել է համակարգչում, ավելի շուտ է ստեղծվել ու ներբեռնվել համակարգիչ, քան Վարդիթեր Գ.-ի բերման ենթարկումը: Համակարգչի մեջ Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ ֆայլեր չեն հայտնաբերվել:

Հետազոտվեց «Analitik.am» կայքի զննության արձանագրությունը՝ Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ հրապարակված նյութեր հայտնաբերելու նպատակով: Կայքից արտատպվել են նյութեր՝ ընդհանուրը՝ 18 թերթից բաղկացած: Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ չորս հրապարակում է առանձնացվել:

Ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ հրապարակումներից մեկը արտատպված է ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից: Երկու հրապարակումները պատասխան են Ուրիխանյանի կնոջ կողմից վերահսկվող «Xnews.am» կայքից, որտեղ վարկաբեկիչ հրապարակումներ էին արվել «Analitik.am»-ի վերաբերյալ. «Սրանք պատասխաններ են իրենց վարկաբեկիչ հոդվածների…»:

Չորրորդ հրապարակումն այն մասին է, որ Տիգրան Ուրիխանյանին հրավիրել է մամուլի ասուլիսի, նա պատասխանել է, թե չի գա՝ մինչև առնվազն երեք լրատվամիջոցի ներկայությունը չապահովվի…

Դատարանը հետազոտեց քրեական գործի՝ մինչև 14-րդ հատորում ամփոփված փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Նիստի ավարտին տուժող ճանաչված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցչուհին փորձեց հրապարակել Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, որը սկսվում էր հետևյալ նախադասությամբ. «Շահարկելով նախընտրական շրջանը՝ Անի Հովհաննիսյանը դատաքննությունը վերածել է շոուի…»:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը ընդդիմացան՝ հայտարարությունը գնահատելով որպես քաղաքական հայտարարություն: Պաշտպանը հիշատակեց. «Տիգրան Ուրիխանյանի օգնական կոչվածն էլ իմ հասցեին է արտահայտվել…»:

Նախագահողը հայտարարեց, որ նիստն ավարտված է:

Հաջորդ նիստին՝ մարտի 10-ին, դատարանը կշարունակի քրեական գործի ավարտական հատորներում եղած փաստաթղթերի հետազոտումը, ինչպես նաև կհետազոտվեն ապացույց ճանաչված էլեկտրոնային կրիչները:

Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված