Ի՞նչ են պահանջում Սեյրան Օհանյանից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ մեկնարկել է ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական հերթական նիստը։ Ըստ դատախազության` հօգուտ ՀՀ-ի պետք է Օհանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձվի «Լեքսուս» ավտոմեքենա, 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին և այլ անշարժ գույքեր։ Օհանյանը պնդում է, որ դատախազության կողմից իրեն վերագրվող գույքն իրենը չէ։
Հիշեցնենք` մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը, որը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն։ Ապրիլի 27-ին ներկայացված հայցադիմումի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1 092 538 513 դրամ։