Տարադրամի փոխարժեքն այս պահին
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 17-ին հայաստանյան բանկերը և արժույթի փոխանակման կետերն ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 393, առավելագույնը՝ 400 դրամով, վաճառում՝ նվազագույնը 405 դրամով, առավելագույնը՝ 408 դրամով, տեղեկանում ենք rate.am կայքից։
Դոլարի վաճառքի փոխարժեքը հոկտեմբերի 16-ի համեմատ նվազել է 0.16 դրամով։ Եվրոն նվազագույնը գնվում է 408 դրամով, առավելագույնը՝ 422 դրամով։
Եվրոն նվազագույնը վաճառվում է 428, առավելագույնը՝ 440 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով։
Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 3.75 դրամով, առավելագույնը՝ 4.11 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնըը 4.22 դրամ է, առավելագույնը՝ 4.40 դրամ։ Նախորդ օրվա համեմատ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։