Ֆրանսիայի օրակարգում է Հայաստանին պաշտպանական զենքի վաճառքը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանին պաշտպանական զենքի վաճառքը Ֆրանսիայի օրակարգում է: Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն է այսպիսի հայտարարություն արել երկրի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ։ Opex360 կայքն է մեջբերում նախարարի խոսքը:
«Չեմ կարող ասել, թե ինչ զենքերի մասին է խոսքը, որպեսզի ճնշումներ չլինեն ու կարողանանք իրականացնել գործարքը, բայց զինատեսակները պաշտպանական բնույթ ունեն և առաջին հերթին ծառայելու են կյանքերի պաշտպանությանը՝ Հայաստանի անվտանգությանը», - հայտարարել է Լըկորնյուն: