Հայազգի երաժիշտ Ստաս Նամինի որդին uպшնել է եղբորն ու տատին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը։ Ըստ SHOT-ի աղբյուրի՝ Նամինի ավագ որդին՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, կասկածվում է և այժմ հարցաքննվում է։
Ռեժիսոր Արտեմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել են ամառանոցում։
Նշվում է, որ երաժշտի 85-ամյա զոքանչին և նրա 30-ամյա որդուն սպանել են երեկ երեկոյան Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի քոթեջում: Քննիչները պայքարի հետքեր չեն հայտնաբերել, տան բոլոր իրերը մնացել են նույն տեղում։