Կառավարությունը հետ վերցրեց ԱԱԾ-ին պատկանող 31 ավտոմեքենաները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց ԱԱԾ-ին պատկանող 31 միավոր ավտոմեքենաները հետ վերցնել եւ ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին:
ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ Ծառայության հաշվեկշռում հաշվառված 31 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և Կոմիտեին ամրացնելու նպատակով։
Ըստ այդմ, նախատեսվում է ԱԱԾ հաշվեկշռում հաշվառված 31 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
Որեւէ հիմնավորում չի ներկայացվում թե, ինչու է նման որոշման անհրաժեշտություն առաջացել: