Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։
«Երեխաներից 37–ը ծնվել են Երևանում, իսկ 35–ը՝ ՀՀ մարզերում»,–ասաց նա։
Նազարյանը հավելեց, որ առայսօր առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակներում գրանցվել են 38102 անձինք։