Արցախցիները Հայաստանի Հանրապետության տարածքում անգամ զրկված են իրենց անվտանգության ու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներից. Մենուա Սողոմոնյան
ՀասարակությունԱսում եք «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանությու՞ն»։
Արվում է ամեն ինչ՝ արցախցիների էթնոմշակութային ինքնությունը տարրալուծելու համար։ Էս էլ ձեզ անվտանգություն ու իրավունք։ Էս էլ ձեզ սպիտակ ցեղասպանություն։
Փաշինյանը օրակարգ բերեց «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ» ձևակերպումը։
Նա իջեցրեց Արցախի սուբյեկտայնության նշաձողը՝ խոստանալով միջազգային հանրության լուրջ համախմբում։
Արցախը հիմա ամբողջությամբ հայաթափ է։
Արցախցիները Հայաստանի Հանրապետության տարածքում անգամ զրկված են իրենց անվտանգության ու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներից։
Տարեց արցախցիները կենսաթոշակ չեն ստանում։ Հազարավոր մարդիկ ապրում են դահլիճներում։
Մի շենք անգամ չի հատկացվում Արցախի պետական համալսարանի բնականոն գործունեությունը ապահովելու համար։ Այդքան ուսանող զրկվել է իր կրթական ծրագրով սովորելու իրավունքից, այդքան դասախոս զրկվել է դասավանդելու, իր առաքելությունն իրականացնելու իրավունքից, հանուն ինչի՞։ Հանուն նրա, որ Արցախի հարցը հնարավորինս շուտ փակվի։
Պարապուրդի են մատնվել Արցախի ռազմական, ադմինիստրատիվ, կրթական, մշակութային, տեղական ինքնակառավարման հաստատությունների աշխատակիցները։ Հասկանալի է, որ բնականոն վիճակ բոլորի համար հնարավոր չէր ստեղծել, բայց համայնքները պահպանելու կամք հո՞ պիտի ցուցաբերվեր։
Ասում եք «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանությու՞ն»։
Արվում է ամեն ինչ՝ արցախցիների էթնոմշակութային ինքնությունը տարրալուծելու համար։ Էս էլ ձեզ անվտանգություն ու իրավունք։ Էս էլ ձեզ սպիտակ ցեղասպանություն։