«Հաց բերողի» գործով քննիչն ու դատավորը կպատժվե՞ն
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Սասնա ծռեր» խմբավորման գործով կալանավորված Արթուր Սարգսյանը՝
Հաց բերողը, որ երեկ ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից,
շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն.
նրա առողջական վիճակն այնքան ծանր է, որ ՔԿՀ-ից չէր կարողացել ինքնուրույն
դուրս գալ: Հատկանշական է, որ Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր»
խմբավորման հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին, բայց դեկտեմբերին առողջական
վիճակի վատթարացման հետեւանքով փոխվել էր նրա խափանման միջոցը, եւ ազատ
արձակվել:
Սակայն կարճ ժամանակ անց՝ արդեն փետրվարի 9-ին, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ /դատավոր՝ Արթուր Մկրտչյան/ նրան նորից կալանավորեցին՝ իբրեւ թե առողջական խնդիրների պատճառով հարցաքննության
չներկայանալու համար: Իրականում, իհարկե, Արթուր Սարգսյանի կալանավորումը
քաղաքական որոշում էր, որի արդյունքում հիմա նրա առողջական վիճակը կտրուկ
վատացել է: Ու հիմա որպես հաջորդ քայլ պետք է պատժվեն քննիչն ու դատավորը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: