Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը: Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները:
Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու: