Ռիոյում մոնղոլ մարզիչները մերկացել են՝ ի նշան բողոքի
ՍպորտՌիոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի վերջին օրն ավարտվեց սկանդալով։ Ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում էին մոնղոլ Գանզորիգիյն Մանդախնարանը և ուզբեկ Իխթիեր Նավրուզովը։ Գոտեմարտն ավարտին էր մոտենում 7։6 հաշվով՝ հօգուտ մոնղոլ մարզիկի, սակայն վերջին 10 վայրկյաններին վերջինս պասիվ էր։ Ուշադրություն չդարձնելով այդ հանգամանքին՝ ձայնային ազդանշանի ներքո մոնղոլ մարզիկը սկսեց տոնել հաղթանակը, սակայն լուսատախտակին ոչ-ոքի՝ 7։7 հաշիվն էր։ Դրանից հետո սկսվեցին վեճերը, որոնց ընթացքում մոնղոլ մարզիչները մերկացան գորգի վրա՝ հրաժարվելով լքել այն։ Չնայած մերկ բողոքի, հաղթանակը և բրոնզե մեդալը շնորհվեց ուզբեկ մրցակցին՝ 8։7 հաշվով։