Ֆրանսիան կօգնի Հայաստանին պաշտպանվել և ապահովել իր սահմանների անձեռնմխելիությունը. Ֆրանսիայի ՊՆ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք պետք է օգնենք Հայաստանին խաղաղ բնակիչներին պաշտպանելու և իր սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու գործում։ Այս մասին «Parisien» թերթին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյոն:
«Վաղը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության գնումը, մասնավորապես՝ ստորագրելով համաձայնագիր, որը թույլ կտա Հայաստանին ապահովել օդային տարածքի պաշտպանությունը», - մասնավորապես ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: