ՊՆ-ն հրապարակել է «Սմերչ»-ի համազարկերը պատկերող տեսանյութ
ԱմենաընթերցվածՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական տեղակայումը և հրթիռների արձակումը պատկերող տեսանյութ: Տեսանյութում նշված է, որ դրանք «Սմերչ»-ի առաջին հայկական համազարկերն են. Հայաստանի կամ Արցախի տարածքից այդ համակարգի հրթիռներն առաջին անգամ են արձակվում:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, հրամանատարական կետերի, կապի հանգույցների, տեխնիկայի և այլ թիրախների խոցման համար։