ՖՈՏՈ 18+․ Սկանդալ. համացանցում հրապարակվել են կին զինծառայողների մերկ լուսանկարները
ԱմենաընթերցվածԱՄՆ Պաշտպանության նախարարությունը և ամերիկյան ռազմածովային ուժերի քննչական վարչությունը հետաքննում է համացանցում հրապարակված կին զինծառայողների մերկ լուսանկարների մասին հաղորդագրությունը, տեղեկացնում է Marine Corps Times:
Facebook-ի Marines United անունով էջում, հրապարակվել են ծառայության ժամանակ արված կին զինծառայողների լուսանկարներ: Էջը սոցցանցում ունի շուրջ 30 հազար հետևորդ, որոնց թվում են գործող ծովային հետևակներ, ռազմածովային ուժերի աշխատակիցներ: Ներկայում լուսանկարներն այդ էջից արդեն ջնջվել են:
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար գեներալ Ռոբերտ Նելլերը հրաժարվել է մեկնաբանել հետաքննության ընթացքը, սակայն դատապարտել է տեղի ունեցածը:
Ծովային հետևակի կորպուսի մեկ այլ ներկայացուցիչ հայտնել է, որ առնվազն մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից լուսանկարների հղումը տարածելու համար: