Այսօր մեկնարկում է ըմբշամարտի Մ23 ԱԱ-ն
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր մեկնարկում է մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: Մրցումային առաջին օրը Հայաստանը կներկայացնեն Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
Մեժլում Մեժլումյանն ու Մուշեղ Մկրտչյանը պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից, իսկ Հայկ Պապիկյանը, Կնյազ Իբոյանն ու Խաչատուր Խաչատրյանը՝ որակավորման փուլից:
Հոկտեմբերի 24-ին պայքարի դուրս կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Մանվել Խնձրցյանն ու Սերգեյ Սարգսյանը կմեկնարկեն 1/8 եզրափակիչից, իսկ մյուս ըմբիշները՝ որակավորման փուլից:
Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը կսկսեն հոկտեմբերի 27-ից: