Ինչն է եղել տղամարդու մահվան պատճառը. արտառոց դեպքի հետքերով
ՀասարակությունArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հալաբյան փողոց մեկնած շտապօգնության խումբը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ մոտ 30-35 տարեկան տղամարդու դիակ է հայտնաբերել: Դեպքի վայրի զննությամբ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի գագաթային հատվածում պատռված վերքի ձևով, իսկ ձախ ձեռքի մատներին՝ այրվածքին բնորոշ վնասվածքներով: Պարզվել է մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանն է: Մասնագետների նախնական ախտորոշման համաձայն՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու պատճառով։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տղամարդը էլեկտրասյան վրա էր հայտնվել էլեկտրալարերը գողանալու նպատակով: