«Սիրելի թաղային խուժան, ի պատասխան ձեր երեկվա գործողությունների...»
ՔաղաքականությունՎանաձորում երեկ պատռել ու աղավաղել են Ելք դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանի նախընտրական լուսանկարները: Էդմոն Մարուքյանը դա «թաղի խուժանի» ձեռքի գործն է համարում:
«Սիրելի թաղային խուժան, ի պատասխան ձեր երեկվա գործողությունների, այսօր Վանաձորում կտեղադրվեն իմ մեծադիր նախընտրական պաստառները, որոնք գովազդային վահանակների վրա են լինելու և բավականին բարձր են։
Մտածեք` ինչպե՞ս կարելի է դրանք էլ վնասել», Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Էդմոն Մարուքյանը: