Նիկոլ Փաշինյանը 211 մլրդ դրամ տարել է ու ներդրել Ադրբեջանում. Արթուր Ստեփանյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք բազմիցս կառավարության դիմաց ցույցեր ենք անցկացրել, ներկայացրել ենք մեր խնդիրները, առաջարկել ենք այստեղ մեզ համար համայնք կառուցել. մեզ միշտ պատասխանել են՝ ձեզ համար բնակարաններ են կառուցվում Արցախում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ֆրանսիայի դեսպանատան առաջ արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց հադրութից բռնի տեղահանված Արթուր Ստեփանյանը:
«Մեզ ասել են՝ Արցախում միայն բնակարանաշինության համար հատկացվել է 181 մլրդ դրամ, գումարած 2022-ի սեպտեմբերին էլ հավելյալ 30 մլրդ դրամ գումար։ Այսօր մի մարդ կատարել է հանցագործություն, ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում ու տարել է Արցախում մենակ բնակարանաշինության համար 211 մլրդ դրամ է ներդրել։ Սա ի՞նչ է նշանակում, միանշանակ հանցագործություն է։
Ո՞վ պետք է պատասխան տա այդ գումարների համար։ Սա միանշանակ եղել է փողերի լվացում։ Սփյուռքի ու այլոց հավաքած գումարները Նիկոլ Փաշինյանը տարել է ու Ադրբեջանում ներդրել, ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, մենք չենք ճանաչել»,- հայտարարեց Արթուր Ստեփանյանը: